Արցախյան պատերազմ

Card Image
27.04.2024

Հաղթանակի 30-ամյակը․ միջոցառում II

1992թ հունիս - 1993թ հունվար

Այս զրույցը 1992 թվականի հունիսից մինչև 1993 թվականի հունվար տեղի ունեցած զարգացումների ու ծանր մարտերի մասին է: Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 27-ին, ժամը 19:00-ին, «Մարտական եղբայրություն» միաբանության գրասենյակում, որը գտնվում է Սայաթ-Նովա 25 հասցեում։

Card Image
18.04.2024

Հաղթանակի 30-ամյակը. միջոցառում I

1991թ. կռիվները

Քսաներորդ դարի հայկական մեծագույն հաղթանակի՝ Առաջին Արցախյան պատերազմի ավարտի 30-ամյակին (2024թ. մայիսի 12) ընդառաջ «Մարտական եղբայրություն» միաբանությունը կազմակերպում է միջոցառումների շարք, որոնք կտևեն նաև մայիսի 12-ից հետո:

Card Image
09.02.2024

2023-ի սեպտեմբերյան պատերազմն Արցախում:

Ռուսական «խաղաղապահ» զորքի դիրքորոշումը:

Պատերազմի հոգեբանությունը` ադրենալինը, մահվան վախի հաղթահարումը, կամքը:

Card Image
25.07.2023

30 տարի առաջ: Աղդամի ճակատամարտի հոգեբանական նշանակությունը և արդիականությունը

Մտորումներ հաղթանակի և պարտության հոգեբանական ազդեցության մասին

Անդրադառնալով 30 տարի առաջ տեղի ունեցած Աղդամի ճակատամարտին, կարևոր է հիշել այս իրադարձության հոգեբանական նշանակությունն ու արդիականությունը: Դա մեզ հույս ու քաջություն տվեց, որ նույնիսկ դժվարությունների դեպքում մենք կարող ենք պայքարել և հաղթել: Այս հաղթանակը մեզ սովորեցրել է, որ խաղաղության հասնելու համար պետք է լինել վստահ և հաղթական։ Մենք երբեք չպետք է մոռանանք Աղդամի ճակատամարտում դրսևորված քաջությունն ու խիզախությունը և օգտագործենք այն՝ առաջնորդելու մեզ դեպի ապագա հաղթանակներ:

Card Image
04.04.2023

Պարտությունից դեպի Հաղթանակ

«Մարտական եղբայրություն» միաբանության հայտարարությունը Քարվաճառի ազատագրման 30-ամյակի առթիվ

Քարվաճառը վերածվել է գերռազմականացված գոտու, որը մշտական պլացդարմ է թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեմ, և չի դադարելու այդպիսին լինելուց՝ նույնիսկ, եթե կատարենք բոլոր վերջնագրերն ու պահանջները:\nԲայց այսօր նշում ենք 30 տարի առաջ եղած Քարվաճառի հաղթանակը, որպեսզի հիշենք մի քանի պարզ ճշմարտություն: ա. Սեփական ուժերի և ինքնազմակերպման վրա հենվելով, հնարավոր է հասնել հաղթանակի դժվարին պայմաններում բ. Ծանր պարտությունների շրջանը կարելի է շրջել փայլուն հաղթանակների շրջանի, եթե կա միտք ու կամք գ. Միջազգային հարաբերություններում գերակայող է ուժային գործոնը, իսկ հաջող դիվանագիտությունը հնարավոր է միայն ուժային գործոնի վրա հենված

Card Image
23.02.2023

Ուկրաինական պատերազմի մեկ տարին

Հայացք Հայաստանից

Ուկրաինական պատերազմը և 2020- թվականի աշնան այսպես կոչված 44-օրյա պատերազմն Արցախում իրենց էությամբ ոչ թե երկու տարբեր պատերազմներ են, այլ մեկ մեծ պատերազմի երկու տարբեր ճակատներ:

Card Image
20.02.2023
Card Image
30.01.2023

30 տարի Հաղթանակի և պարտության միջև

Հաղթանակի կորուստը, հաղթանակից հրաժարիմքը, պարտության ընդունումը չբերեց բաղձալի խաղաղության: Չէր էլ կարող բերել: Այսօր մենք առավել հեռու ենք կայուն խաղաղության հեռանկարից քան երբևէ:

Card Image
05.09.2022

30 տարի առաջ և 30 տարի անց

Սև ամոթը, կորցրած պատիվը և նորից ուժեղ դառնալու խնդիրը

Արդարացում չկա և չպետք է լինի պարտությանը: Ո՛չ արդարացում, ո՛չ ներում: Պարտությունն աներելի մեղք է: Հենց մեղք է, այլ ոչ թե սովորական սխալ: Սա գիտակցելը հոգեբանական անհրաժեշտություն է, նախապայման՝ բոլոր տեսակի ապագա ծրագրերի, գործողությունների, պայքարի: Չի կարելի արդարացնելով սեփական թուլությունը, նորմալ համարելով այն, դառնալ նորից ուժեղ, հաղթող, ինքնիշխան:

Social